“Կին առաջնորդ” ֆորումը հիմնվել է 2006թ. մարտի 3-ին հիմնադիր ֆորումում: Նախաձեռնությունը, միասնականացնելով քաղաքական կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում,զանգվածային լրատվության միջոցներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և իշխանության տարբեր ճյուղերում ներկայացված կանանց հարուստ ներուժը, նպատակ ուներ`

• ձևավորել կանանց լիարժեք ինքնադրսևորումը ապահովող անկողմնակալ հանրային միջավայր

• ապահովել հասարակության տարբեր հատվածների միջև փորձի փոխանակումն ու կամուրջների ստեղծումը

• նպաստել ՀՀ քաղաքական և կառավարման համակարգում կանանց ներգրավվածության աստիճանի բարձացմանը

• աջակցել կանանց առջև ծառացած խնդիրների համալիր լուծմանը

• հաղթահարել ՀՀ – ում կանանց առաջընթացի հիմնական խոչընդոտները

• միավորել տարբեր ոլորտներ ներկայացնող կանանց

“Կին առաջնորդ” ֆորումի ընթացիկ գործունեությունը իրականացնում է տարբեր ոլորտների` քաղաքական կուսակցությունների, պետական կառավարման համակարգի, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի չորսական ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորված Համակարգող խորհուրդը, որի աշխատանքները կանոնակարգում են երեք ամիս ժամկետով ընտրվող Խորհրդի նախագահը և քարտուղարը: Խորհուրդը իր աշխատանքները իրականացնում է նիստերի միջոցով և գործում է հասարակական հիմունքներով:

Խորհրդի անդամները

Ամալյա Ենգոյան

Ամալյա Ենգոյան ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային Ժողովի հետ կապերի վարչության պետ, ԱԺ -ում կառավարության ներկայացուցիչ

Ամալյա Ենգոյանը ծնվել է 1959թ. մարտի 22-ին: 1998թ. նշանակվել է ՀՀ կառավաության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ: Մինչ այդ, սկսած 1995թ-ից, զբաղեցրել է նույն վարչության պետի տեղակալի, պաշտոնը: Այդ ընթացքում` 1996-1999 թվականներին, սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետում: Սկսած 1992թ-ից մինչև 1995թ ՀՀ վարչապետի օգնական , իսկ 1990թ.-ից մինչ այդ եղել է փորձագետ Գերագույն Խորհրդում:1981թ-ից մինչև 1990թ աշխատել է որպես ծրագրավորող մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում: 1976-1981 թվականների ընթացքում սովորել է Երևանի Պետական Համալսարանի կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում: 2004 թվականին ՀՀ նախագահը շնորհել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, իսկ 2003 թվականին ստացել է ՀՀ վարչապետի շնորհակալագիր` պետական կառավարման բնագավառում ներդրած ավանդի համար:

 

Անահիտ Սարգսյան

Անահիտ Սարգսյան “Գործարար կին” ՀԿ-ի նախագահ

Անահիտ Սարգսյաը ծնվել է 1965թ. հոկտեմբերի 24-ին:1982թ. ավարտել է N 31 միջնակարգ դպրոցը:1982-86թթ. սովորել և կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում:1986-89թթ. սովորել է Երևանի Պետական համալսարանի ասպիրանտուրայում “Սոցիոլոգիա” մասնագիտությամբ:1991թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:1986թ.-ից աշխատել է Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտում` սկզբում, որպես դասախոս, իսկ 1992թ.-ից մինչ այժմ` կառավարման ամբիոնում որպես դոցենտ :

1992-1995թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, որպես գլխավոր փորձագետ: 1996թ.-ից “Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ” ՀԿ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, 1997թ.-ից առ այսօր հանդիսանում է “Գործարար կին” ՀԿ նախագահ: 2001թ.-ին աշխատել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, որպես ՄԱԿ-ի ազգային փորձագետ, 2007թ.-ին ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան մեկամյա դպրոցը: Ամուսնացած Է, ունի երկու երեխա: 30-ից ավելի հոդվածների հեղինակ, ուսումնական ձեռնարկի, երկու դասագրքի և մեկ գրքի համահեղինակ, 30-ից ավելի սոցիոլոգիական հետազոտությունների ղեկավար

Անահիտ Աղոյան

Անահիտ Աղոյան ԱԺՄ վարչության անդամ

Անահիտ Աղոյանը ավարտել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտը: Աշխատում է մասնագիտությամբ` ՀՀ Առողջապահության Նախարարության Պետական հակահամաճարագային հիգիենիկ տեսչության Կոտայքի մարզային կենտրոնի Նաիրի մասնաճյուղի տնօրեն: Նաև համալսարանական կրթությամբ Կանանց Ասոցիացիայի վարչության անդամ, փորձագետ: 1999թ. մասնակցել է ԱԺ ընտրություններին, մեծամասնական և համամասնական ցուցակներով: 2003թ. ղեկավարել է Վ. Մանուկյանի քարոզարշավը: 2005թ. եղել է քաղաքապետի թեկնածու Նոր Հաճնում:

Արաքսյա Մելքոնյան

Արաքսյա Մելքոնյան ՄՀԲ փբը համահիմնադիր և գործադիր տնօրեն

Արաքսյա Մելքոնյանը հանդիսանում է 2001թ. հիմնադրված Հայ-Բրիտանական ուսումնական և խորհրդատվության ՄՀԲ Կենտրոն ՓԲԸ-ի համահիմնադիր և գործադր տնօրեն: Ընկերությունը հայաստանի բիզնես միջավայրի համար տրամադրում է տարբեր ուսուցողական կուրսեր, ինչպես նաև ACCA-ի ուսուցումներ Վրաստանում գործող Մեծ Չորսնյակի ընկերություններից մեկի համար: 2005թ.-ին որակավորվել է որպես Երդվյալ Որակավորված Հաշվապահների Ասոցիացիայի (ՄԲ) անդամ, և, իր գործունեության հետ համատեղ, կես դրույքով աշխատել է որպես Ներքին Աուդիտոր:

2007թ.-ին դարձել է ԱՄՆ-ի Որակավորված Կեղծիքների ՈՒսումնասիրության Ասոցիացիայի (Association of Certified Fraud Examiners) լիիրավ անդամ, և Ֆինանսական Ինստիտուտների Կեղծիքների հանդեպ ունեցած հետաքրքրության արդյունքում ձեռք է բերել մի քանի խորհրդատվական պայմանագրերի ՈՒկրաինայում և Հայաստանում: 2008թ.-ին դառել է Մեծ Բրիտանիայի Դիպլոմավորված Կառավարման Ինստիտուտի հեռակա անդամ:

Վերջին երեք տարում եղել է Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի Կանանց Համակարգող Խորհրդի անդամ և վերջերս դարձել է Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիա ՀԿ-ի խորհրդի անդամ: Ներկայումս աշխատում է որպես Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի փոխնախագահ/հաշվապահ, և ակտիվորեն ներգրավված է շատ ծրագրերում, որոնք նպատակաուղղված են Հայաստանում համընդհանուր բիզնես միջավայրի զարգացմանը:

Գայանե Մարկոսյան

Գայանե Մարկոսյան բանասիրական գիտությունների թեկնածու, Վ.Բրյուսովի անվ. Երևանի Պետական լեզվաբանական Համալսարանի դոցենտ, ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետի դեկան; Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն ՀԿ-ի նախագահ

Դասախոսական աշխատանքով զբաղվում է 1981 թ.-ից` Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը ավարտելուց անմիջապես հետո: Միառժամանակ զբաղվել է գիտական աշխատանքով, ունի 40-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատություններ, մասնավորապես հանրալեզվաբանության և լեզվաբանական կրթության բնագավառում:

1998 թվականից տկն. Մարկոսյանը ծավալում է նաև լայն հասարակական գործունեություն երկու հիմնական ուղղություններով, այն է. Հայաստանում նոր տիպի քաղաքացիական մշակույթի ձևավորումն, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների վերափոխումը և, որպես հետևանք, տարածաշրջանում, նոր հասարակական-հոգեբանական, քաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունների հաստատումը: Գ.Մարկոսյանը մասնակցել է ժողովրդավարության հաստատման և զարգացման և խաղաղաստեղծ նախաձեռնությունների մշակմանը նվիրված բազմաթիվ աշխատանքային հանդիպումների, կոնֆերանսների և ֆորումների, հրապարակախոսել է Հայաստանյան մամուլում: 2004 թ. Գայանե Մարկոսյանը նախաձեռնել է« Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն ՀԿ-ի ստեղծումը, որի նախագահը դառնալով` վերոնշվաց գործունեությունը սկսեց իրականացնել էլ ավելի համակարգած ձևով: Իր գոյության չորս տարվա ընթացքում ՔՆԱԱ-ն`այլ ՀԿ-ների հետ համագործակցությամբ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, ի կատար ածեց ժողովրդավարությունը խթանող մի շարք ծրագրեր Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: 2006 թվականից Գայանե Մարկոսյանը անդամակցում է Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի աջակցությամբ գործող« Կին-առաջնորդ ֆորումի Համակարգող խորհրդին:

Դուստրիկ Մխիթարյան

Դուստրիկ Մխիթարյան ԱԺԿ վարչության քարտուղար

Դուստրիկ Մխիթարյանը ծնվել է 1955թ. դեկտեմբերի 20-ին: 1973-1978թթ. սովորել է ԵՊՀ “Կիրառական մաթեմատիկայի” ֆակուլտետում, հիմնական ուսմանը զուգահեռ ավարտել է Համալսարանի ՀՄՖ “Իրավագիտության” բաժինը: 1978-1992թթ. աշխատել է ԵրՄՄԳՀԻ (Մերգելյան) ինստիտուտում որպես ծրագրավորող, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1992-2000թթ. աշխատել է “Ադամանդ” ՓԲԸ-ում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2000թ.-ից մինչ օրս աշխատում է “ՍԱՂԳՈԼԴ” ՍՊԸ-ում որպես տնօրեն, իսկ 2006-ից նաև համատեղության կարգով “ՍԱՂԴԱՅՄՈՆԴ” ՍՊԸ-ի գործադիր տնօրեն: 1973թ.-ից զբաղվել է ակտիվ հասարակական, քաղաքական գործունեությամբ:

   

Եկատերինա Սիմոնյան

Եկատերինա Սիմոնյան “Համագործակցություն” կանանց ՀԿ-ի նախագահ

2002 - 2004թթ. ընդգրկված է եղել ՀՀ Ազգային ծրագրի իրականացման մեջ: 2004 - 2005թթ. մասնակցել է ՀՀ սահմանադրական հավասար իրավունքների ու հնարավորությունների խտրականության վերացման “Կոնվենցիայի Կանանց IV համ.” համաժողովի /Պեկին 1995թ./ հանձնարարականների, Եվրոպայի վերանայված սոցիալական խարտիայի, ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագրի և ՀՀ միջազգային այլ պարտավորությունների կատարման հիման վրա ՀՀ բոլոր նախարարությունների և ՀԿ-ների հետ համատեղ կլոր սեղաններ կազմակերպելու մեջ, որտեղ բուռն քննարկվել են ՀՀ Կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագիրը:

2005 - 2007թթ. մասնացկել է կանանց “Դաշինք”-ի ստեղծման մեջ, որում ներգրավված էին տարբեր կուսակցություններ և ՀԿ-ներ, որտեղ իրականացվել են մի շարք ծրագրեր կանանց իրավունքների պաշտպանության, ԱԺ-ում կանանց 15% քվոտայի ապահովման, մասնակցել է նաև ցուցահանդեսների, գրքի շնորհանդես-ի կազմակերպմանը և այլ միջոցառումներին: 2008թ. - իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր ՀՀ տարբեր մարզերում և համայնքներում` հատկապես դպրոցներում և մանկապարտեզներում:

Միջազգային կոնֆերանսների մասնակցություն` 2002թ. - Մադրիդում, 2003թ. - Մինսկում, 2004թ. Ժնևում, Դուշանբեում, Սանկտ-Պետերբուրգում, Փարիզում և այլն:

Թամարա Գևորգյան

Թամարա Գևորգյան Մարդկային զարգացման միջազգային կենտրոն` խորհրդատու-թրեյներ

Թամարա Գևորգյանը ծնվել է 1975թ. սեպտեմբերի 6-ին Երևան քաղաքում: Հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվել է դեռ վաղ տարիքից, հանդիսանալով “Հույս” հասարակական կազմակերպության անդամ և մինչ օրս գործում է, որպես սույն կազմակերպության խորհրդի անդամ: 2002թ-ից զբաղվում է քաղաքական գործունեությամբ` հանդիսանում է Միավորված Աշխատանքային Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ: 2006-2007թթ. աշխատել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Ավելի վաղ աշխատել է որպես` “Կենտրոն” հեռուստաընկերության քաղաքական – վերլուծական ծրագրերի տնօրեն, ՀՀ Զինվորական դատախազի խորհրդական, Երևանի քաղաքապետի խորհրդական, ՀՀ Վարչապետի օգնական, ՀՀ Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության ատաշե:

1992-96թթ. կրթություն է ստացել Սանկտ-Պետերբուրգի Պետական ծառայության հյուսիս-արևմտյան ակադեմիայում. մասնագիտացել որպես` պետական և մունիցիպալ կառավարման մենեջեր: 2001թ-ին ԱՄՆ Քեմբրիջ- մասնակցել է բանակցություններ վարելու և առաջնորդության հմտություններ թեմաներով դասընթացների:
Զբաղվում է գիտական աշխատանքով. քաղաքագիտության ոլորտում: Հանդիսանում է “Կառավարման հիմունքներ” ձեռնարկի համահեղինակ:

Լիլիթ Ասատրյան

Լիլիթ Ասատրյան “Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահ

Լիլիթ Ժիրայրի Ասատրյանը ծնվել է 1976թ. հունվարի 28-ին: Ակտիվ հասարակական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռ դպրոցական տարիներից: 2004թ. հիմնադրել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, որի նախագահն է հանդ‎իսանում մինչ այժմ: 2003-2005թթ. հանդիսացել է ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարարը: Փորձ ունի աշխատելու նաև “Հայաստան” համահայկական հիմնադրամում, որպես գործադիր տնօրենի խորհրդական երիտասարդության հարցերով: 2006-2007թթ. հանդիսացել է “Նոր հայացք” երիտասարդական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: 2004 թվականից ի վեր Եվրոպայի Խորհրդի երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչն է:

2008 թվականից հանդիսանում է Հայաստանի երիտասարդության խորհրդի նախագահության անդամ: 2007 թվականից ի վեր “Coyote” եվրոպական երիտասարդական ամսագրի խմբագրակազմի անդամ է: 2008թ. ընտրվել է “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամի շահառուների խորհրդի անդամ: Հասարակական ակտիվ գործունեության և երիտասարդության ոլորտում ունեցած ավանդի համար պարգևատրվել է մրցանակներով ու պատվոգրերով:

Լիլիթ Ավետիսյան

Լիլիթ Ավետիսյան “Կանանց Ֆորում” ՀԿ-ի Նախագահ, “ԱԼ Տանդեմ” ՍՊԸ Անշարժ գույքի գործակալության տնօրեն

2003 - 2005թթ. մշակվել, լոբինգ են արվել, առաջարկվել և իրենց արտացոլումն են գտել նոր աշխատանքային օրենսգրքի քսան հոդվածներում, որոնք սահմանում են աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված իրավական կարգավորման սկզբունքները` գենդերային խտրականությունը աշխատավայրերում, սեռական հետապնդումներ, հոգեկան, ֆիզիկական բռնությունների բացահայտումը, կանխարգելումը և վերացումը:

2005թ. մասնագիտացվել է ԱՄՆ-ում “Բիզնեսի և անշարժ գույքի ոլորտի զարգացում” թեմայով: 2003 և 2004թթ. ղեկավարել է կանանց նկատմամբ “ ՀՀ-ում սեքսուալ ոտնձգությունները աշխատավայրերում” ծրագիրը: 2002թ. հիմնադրել է “Կանանց Ֆորում” Հասարակական Կազմակերպությունը: 2002 թվականից մասնակցել է`”ուսուցանողների որակավորման”, “գենդերային անալիզ”, “գենդերային բյուջե”, “կանանց առաջնորդություն”, “քարոզարշավային կոալիցիայի ստեղծում” և այլ թեմաներով: 2001թ. մասնագիտացվել է ԱՄՆ-ում SABIT ծրագրի շրջանակներում, որպես ասոցիացիայի և բիզնեսի ղեկավար: 1998թ. ուսուցանել և որակավորում է ստացել Կանադաի ռիելթորների և գնահատողների ասոցիացիայի կողմից: 1995թ. Հայաստանում հանդիսանում է ROTARI միջազգային ակումբի հիմնադիր և խորհուրդի անդամ: 1995թ. հիմնադրել է “ԱԼ Տանդեմ” անշարժ գույքի գործակալությունը: 1980-2000թթ. դասավանդել է դաշնամուր: 1983-86թթ. աշխատել է որպես Մեծամոր քաղաքի և Ատոմակայանի ազատված քարտուղար, կուլտուրայի բաժնի վարիչ: Ավարտել է Կոմիտասի Անվան Երևանի Պետական Կոնսերվատորիան:

Կարինե Թումանյան

Կարինե Թումանյան “Մայր Հայրենիք” կուսակցության նախագահ

Կարինե Թումանյանը ծնվել է 1954թ. Երևան քաղաքում:1971 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի Պուշկինի անվ. N8 դպրոցը; 1971-1976թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1976թ նշանակվել է աշխատանքի ԵրՊԻ-ի Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոն, որպես դասախոս: 1982 թ.–ից 1985թ. սովորել է ԵրՊԻ-ի ասպիրանտուրայում: 1987թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել տ.գ.թ գիտական աստիճանը Պրոյեկտման Ավտոմատացված 1988թ. ստացել է ԵրՊԻ-ի Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի դոցենտի գիտական աստիճանը:

1996թ.-ից մինչ այսօր զբաղեցնում է ՀՊՃՀ-ի /պոլիտեխ/ՃԳ ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնը գիտության գծով: 1973թ.-ից զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ: Եղել է ՀԿԿ-ի ԿԿ-ի անդամ,ՀԼԿՄ-ի XVII համագումարի պատգամավոր,ՀԿԿ-ի սկզբնական կազմակերպության քարտուղար: ՀԿԿ-ի տրոհումից հետո եղել է ՀԱՄԿԿ-ի փոխնախագահ: 2003թ.մասնակցել է ԱԺ ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու “Արդյունաբերողներ և կանայք” դաշինքի համամասնական կուսակցական ցուցակով: 2005թ. համախոհների հետ միասին հիմնել է “Մայր Հայրենիք” կուսակցությունը և ընտրվել այդ կուսակցւթյան նախագահ: Ունի երկու առու զավակ, երեք թոռնիկ:

Կարինե Հակոբյան

Կարինե Հակոբյան “Բարեփոխում” ՀԿ-ի նախագահ

Կարինե Հակոբյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայագիտության բաժինը: 1979թ. -ից մինչև 1989թ.-ը աշխատել է Հայաստանի պետական (այժմ հանրային) հեռուստատեսության Մշակույթի խմբագրությունում£ Հեղինակել և վարել է “Արվեստի աշխարհ” հեռուստատեսային հանդեսը, մշակութային խնդիրներին վերաբերող կլոր սեղաններ, ինչպես նաև բազմաթիվ տեսաֆիլմերի հեղինակ է£ 1989-1990թթ. ղեկավարել է “Փյունիկ” ստեղծագործական խումբը: 1991 -1996թթ. աշխատել է Միջազգային հարաբերությունների բաժնում, վարել է հեղինակային ՙՍփյուռք՚ հեռուստահանդեսը և “Տեսանկյուն” հրապարակախոսական, վերլուծական հաղորդաշարը£ 1999թ. Եղել է Գեղագիտության Ազգային կենտրոնի Դրամատիկական Ստուդիայի տնօրեն:

1992թ.-ից հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվել է հասարակական գործունեությամբ: Հիմնադիր նախագահն է Անգլերեն խոսողների միջազգային միության հայաստանյան մասնաճյուղի: Կազմակերպության գործունեության շրջանակում 2001թ.-ին գործընկերների հետ հիմնադրել է Թարգմանության, 2003թ.-ին`Բանավեճի և հրապարակախոսության կենտրոնները: 1993թ.-ից առ այսօր “Բարեփոխում” (մինչև 2005թ.-ը` ”Անահիտ”) մշակութային, կրթական, բարեգործական հասարակական կազմակերպության նախագահն է£ Այս կազմակերպության գործունեության շրջանակում իրականացրել է նաև սոցիալական ուղղվածությամբ բարեգործական ծրագրեր, 2000- 2001թթ. եղել է ՄԱԿ -ի փախստականների հարցերով հանձնախմբի աջակցությամբ իրականացվող “Փախստական ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման” ծրագրի ղեկավարը:

2002թ. –ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար և մինչև 2005թ.–ը համակարգել է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության ոլորտները£ 2003թ. - 2005թ. եղել է նաև Եվրախորհրդի Կանանց և տղամարդկանց իրավահավասարության և Երեխաների և ընտանիքի հարցերով հանձնաժողովներում փորձագետ:

2005–2006թթ. դեկավարել է Հայաստանում երեխաների աշխատուժի օգտագործման հետազոտության ծրագիրը (ՀԲ ֆինանսավորմամբ): ՀՀ ժուռնալիստների միության անդամ է, Հայաստանի և սփյուռքի թերթերում և ամսագրերում տպագրված արվեստաբանական, ինչպես նաև հրապարակախոսական, վերլուծական բազմաթիվ հոդվածների հեղինակ է:

Սվետլանա Ասլանյան

Սվետլանա Ասլանյան Հայաստանի Ազգային Ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտի արտասահմանյան կապերի գծով գիտ. քարտուղար, ավագ գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար; Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր նախագահ:

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հրավիրված պրոֆեսոր - ԱՄՆ գիտական հետազոտությունների Ֆուլբրայթ-ի ծրագիր ավագ գիտաշխատողների համար, հրավիրված պրոֆեսոր - ԱՄՆ IREX գիտական հետազոտությունների և փոխանակման ծրագիր:

   

Հայաստանի Հանրապետություն

ք. Երեվան 0019, Բաղրամյան 1, բն.24

Հեռ. ` (+374 10) 54 61 53 ; 58 20 64 ; 52 39 01

Ֆակս ` (+374 10) 58 05 60

E-mail : womanleader@info.am

   
Copyright © 2008 Woman's Leader WEB.MASTER